Ամիսներ առաջ մշակույթի նախարարությունը նամակ է ստացել Լեռնային Ղարաբաղի կառավարության և զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սերգեյ Շահվերդյանից, որտեղ Շահվերդյանը խնդրել է նախարարության կարծիքը Գանձասարում շինարարության մասին՝ առանց նշելու շահառուի անձը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության մամուլի խոսնակ Գայանե Դուրգարյանը նշեց, որ նախարությունը բացասական պատասխան է տվել, սակայն չնայած դրան օրեր առաջ սկսվել է շինարարությունը` առանց նախարարության թույլտվության:
Գայանե Դուգարյանը նշեց, որ հուլիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի կառավարությունը տարածելու է հաղորդագրություն, որտեղ մանարամասներ և հիմնավորումներ է ներկայացնելու:










































