Ավստրալիայի Վիկտորիա նահանգի իշխանությունները ձերբակալել են տղամարդու, ով կասկածվում է Մելբուռնի բանտի կալանավորներին անօդաչուի օգնությամբ թմրանյութ մատակարարելու մեջ:
Կիրակի 4 շարժիչանի անօդաչուն՝ թմրանյութի ոչ մեծ քանակությամբ, հայտնաբերվել էր ուղղիչ հաստատությունում:
BBC-ի փոխանցմամբ՝ թմրանյութերի պահման և դրանց իրացման կասկածանքով ձերբակալվել է 28-ամյա տղամարդ:











































