Friday, 26 04 2024
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում

Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանը վարչական դատարան է դիմել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումը, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 3-ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցադիմումը մակագրվել է մայիսի 23-ին՝վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին:

Կոնստանտին Օրբելյանը դիմել է նաև քաղաքացիական հայցով՝իրավունքը ճանաչելու, հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և պարապուրդի գումար վճարելու պահանջով: Այս հայցը ևս մակագրվել է մայիսի 23-ին՝Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին, պատասխանող կողմ են ճանաչվել ՀՀ մշակույթի նախարարությունը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանից, ով նշեց, որ իր տեղեկություններով Կոնստանտին Օրբելյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ առ այն, որ նա իրավունքի խախտմամբ է իրեն նշանակել նախարարի պաշտոնակատարի պաշտոնում: «Ես նախարար նշանակված չեմ: Նախարար նշանակում է նախագահը, ես եղել եմ և շարունակում եմ զբաղեցնել մշակույթի փոխնախարարի պաշտոնը և պաշտոնավարել եմ որպես փոխնախարար, նախարարի տեղակալ և ստանում եմ նախարարի տեղակալի աշխատավարձ, որի վրա հունվարի 14-ից դրված է նախարարի պարտականությունները»,-ասաց Ղարիբյանը, հավելելով, որ մշակույթի նախարարությունը հունվարի 14-ից չունի նախարար, և նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրված են իր վրա, սակայն ինքը շարունակում է լինել փոխնախարար:

Հարցին, թե պարոն Օրբելյանի հետ հանդիպել կամ խոսակցություն ունեցե՞լ է, Ղարիբյանը ժխտական պատասխան տվեց, նշելով, որ որպես գեղարվեստական ղեկավար Օրբելյանն այլևս իր հետ գործ չունի, այլ գործ ունի իր ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Կիրակոսյանի հետ:

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի օգոստոսի 3-ին:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանը 2019 թվականի մարտի 29-ին ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում