Իրաքի տրանսպորտի նախարար Հադի Ալ-Ամիրին ներողություն է խնդրել Բեյրութի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի համար՝ Բաղդադ իրականացվող չվերթը հետաձգվել էր ինքնաթիռից իր որդու ուշանալու պատճառով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Ես խնդրում եմ ներել ինձ տեղի ունեցածի համար: Ժամանակները, երբ պաշտոնյաների որդիները սխալներ են արել և խուսափել պատժից, անցել են, այդ պատճառով էլ, եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ իմ որդին սխալ է թույլ տվել, ես անձամբ նրան դատարան կտանեմ»,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ամիրին:
Նախարարը նաև նշել է, որ պատրաստ է փոխհատուցել միջադեպի հետ կապված բոլոր ծախսերը:
«Որպես նախարար՝ ես ինձ վրա կվերցնեմ տրանսպորտային բոլոր ծախսերը և ինքս կփոխհատուցեմ բոլոր վնասները, քանի որ այդ գործն իմ որդուն է առնչվում»,- հայտարարել է նա:








































