Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդը ժամանում է Կիև՝ քննարկելու նոր օրենքների շուրջ խորհրդակցությունների անցկացման և Ուկրաինայում բռնության գործողությունների հետաքննությունը վերահսկելու համար միջազգային խորհրդատվական խմբի ստեղծման հնարավորությունը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Եվրոպայի խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Յագլանդը ուկրաինական մայրաքաղաք կայցելի խորհրդի արտգործնախարարների կոմիտեի նախագահ Սեբաստիան Կուրցի հետ:
Ինչպես սպասվում է՝ Կիևում կողմերը կքննարկեն մարդու իրավունքների, մասնավորապես՝ փոքրամասնությունների իրավունքների ոլորտում փորձաքննությունների կազմակերպմանն օգնություն ցուցաբերելու Եվրոպայի խորհրդի առաջարկը: Առանց ուշադրության չի մնա նաև նոր օրենսդրության, խորհրդատվական և ընտրական բարեփոխումների շուրջ իրավական խորհրդակցությունների անցկացման հնարավորությունը:










































