Friday, 03 05 2024
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից

Սարգսյանի ու Քոչարյանի անձնական հարցերի տակ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի լայն կոնսոլիդացիայի վերաբերյալ վերջին առաջարկից փորձ է արվում կերտել երկրի փրկության մի մոդել, որը անձնազոհաբար և մեծահոգաբար հնարել է ԲՀԿ-ն, որպեսզի երկիրն ու ժողովրդին դուրս բերի այս ծանր վիճակից:

Իհարկե, այս ամենում, ազգի փրկության այս ծրագրում ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ էր անում ԲՀԿ-ն այն ժամանակաշրջանում, երբ ազգը և պետությունը հետևողականորեն գլորվում էին դեպի անդունդը, երբ հասարակությունից խլում էին նրա անձնական սեփականությունը, որ իրենց անձնական էլիտար շենքերը կառուցեն, երբ հասարակությունից խլում էին հանրային ունեցվածքը ընդերքի հարստության տեսքով: Թեև, այդ առիթով առանձնապես ծավալվելու կարիք էլ չկա, որովհետև բավական է նայել այն ունեցվածքին, որ տնօրինում է ԲՀԿ նախագահը Հայաստանում, որպեսզի պարզ դառնա` Հայաստանի իշխող վարչակարգում լուրջ ներկայություն, տեղի ունեցող տնտեսական և քաղաքական գործընթացների հետ սերտ առնչություն և մասնակցություն չունեցող գործիչը չէր կարող հասնել այդքան հարստության: Բայց խնդիրը, իհարկե, Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը չէ այդ գործընթացներին: Այդ ամենի մասին Հայաստանում բոլորին է հայտնի, գաղտնիքներ գրեթե չկան:

Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանում, փաստորեն, դեռևս կան ուժեր և մարդիկ, որոնք կիրառում են ազգափրկչության այն տեխնոլոգիաները, որոնք վաղուց երևի թե պետք է սպառած լինեին իրենց և կորցրած լինեին իրենց ազդեցությունը հասարակական շրջանակների վրա: Այսինքն` Հայաստանում պետք է որ վաղուց արդեն անպիտան լիներ այն տեխնոլոգիան, երբ որևէ քաղաքական ուժ զբաղված լինելով ընդամենը սեփական նեղ անձնական և կլանային խնդիրները լուծելով, այդ ամենը մատուցեր ազգի մասին մտահոգության տեսանկյունից: Մի ժամանակ էր դա նորաձև, աշխատող, արդյունավետ, երբ ազգի անունից լուծվում էին անձնական հարցեր: Այսօր, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացածության, տեղեկատվության մատչելիության և նաև Հայաստանում վերջին երկու տասնամյակների պատմական նախադեպերի ազդեցության պայմաններում, պետք է որ այլևս հնարավոր չլիներ անձնական գործերը ներկայացնել ազգի համար պայքարի կամ անձնազոհության սուրբ պսակով: Բայց, արի ու տես, որ դա աշխատում է:

Սա զարմանալի ֆենոմեն է, որն անպայման պետք է ենթարկվի մասնագիտական լուրջ վերլուծության, ուրջ դիտարկումների, հասարակագիտական, մշակութաբանական լուրջ վերլուծության, հետազոտության: Այլապես, Հայաստանի հասարակությունը, փաստորեն, դարձել է մի սուբյեկտ, որի հանդեպ կարելի է անարգել կիրառել միևնույն փորձը, և որը այդ փորձի անհաջողություններից բացարձակապես չի սթափվում և չի ընդդիմանում: Այսինքն` հասարակությունը սուբյեկտից վերածվել է օբյեկտի, ինչի դրսևորումն էլ մենք տեսնում ենք տվյալ պարագայում ԲՀԿ նախաձեռնությամբ: Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը զբաղված են Սերժ Սարգսյանի հետ իրենց ունեցած հաշիվներով: Ակնհայտ է, որ նրանցից ինչ-որ մեկը մյուսին խաբել է, խախտել ինչ-ինչ պայմանավորվածություններ: Հատկապես ով է խաբողը կամ խախտողը` հայտնի չէ: Գուցե Սերժ Սարգսյանն է պայմանավորվածությունները խախտել և այսօր Ծառուկյանն ու Քոչարյանը դրա համար էլ դուրս են եկել նրա դեմ, իսկ միգուցե հակառակն է` նրա դեմ դուրս գալով Ծառուկյանն ու Քոչարյանն են պայմանավորվածություններ խախտում: Ոչ մեկին պարզ չէ, որովհետև նրանց պայմանավորվածություններին ոչ ոք ներկա չի եղել, այդ ամենը տեղի է ունեցել հասարակության, քաղաքացիների աչքից հեռու:

Հասարակության աչքի առաջ ներկայումս «ռազբորկաներն» են տեղի ունենում: Միգուցե հնարավոր է նաև, որ իրականում այդ «ռազբորկան» է պայմանավորվածություն, այսինքն` նման ձևով Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարողանում են կառավարել ամբողջ երկիրն ու հասարակությունը: Միևնույն է, այդ ամենից խնդրի էությունը չի փոխվում: Այդ ամենն, իհարկե, ազդեցություն կարող են թողնել և թողնում են երկրի ճակատագրի վրա` անկախ նրանից, թե նշված հանգամանքներից որ մեկն է Սարգսյան-Քոչարյան-Ծառուկյան եռանկյունու լարված փոխհարաբերությունների պատճառը կամ առիթը: Եվ անշուշտ այս զարգացումները պետք է լինեն հասարակության ուշադրության կենտրոնում, քանի որ ազդեցություն ունեն պետության և հասարակության ճակատագրի վրա: Սակայն, այս ամենով հանդերձ, այդ իրադարձությունները չպետք է ընկալվեն որպես մի սուբյեկտի մտահոգություն պետության հանդեպ մյուս սուբյեկտի վատ կառավարման կամ վատ վերաբերմունքի կապակցությամբ:

Այդ ամենում պետության և հասարակության խնդիր չկա, կա իշխանության խնդիրը, որ հայաստանյան համակարգի տարբեր սուբյեկտներ փորձում են միմյանց հետ լուծել ժողովրդի անունից հնչող կարգախոսներով, և որին էլի ժողովրդի անունից փորձում են մասնակցել այլ քաղաքական ուժեր, ում ռեալ կերպով սպառնում է մարգինալացման վտանգ: Եվ երբ այս օղակում հայտնված քաղաքական ուժերը կարողանում են այս ամենը հանրությանը ներկայացնել որպես պետության զարգացման շուրջ եղած բանավեճ կամ վեճ, երբ նրանցից որևէ մեկը անամոթաբար փորձում է ներկայանալ իբրև ազգի և պետության ճակատագրով մտահոգ, սա խոսում է հասարակության մոտ առկա լուրջ խնդիրների, առաջին հերթին այն մասին, որ հասարակությունը դեռևս բավարար չափով չի կարողանում ինքնադրսևորվել այս երկրում, որպեսզի քաղաքական այդ ուժերը պարզ ու հստակ հասկանան` այս հանրությանը մանիպուլյատիվ էֆեկտներով խաբելու ջանքերն ապարդյուն են:

Այսօր հասարակությունը քաղաքական ուժերի մոտ, փաստորեն, թողնում է հակառակ տպավորություն, ինչից էլ բխում են ազգափրկիչ ավանդական տեխնոլոգիաները: Պետության և հասարակության ապագայի տեսակետից ավելի մտահոգիչ է հենց սա, ոչ թե այն, թե ինչ կանեն կամ կպայմանավորվեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և մյուսները` բոլորը միասին, կամ` չորսը մեկի դեմ, կամ` երեքը երկուսի դեմ, կամ` որևէ այլ ձևաչափով: Այդ ամենը խնդրի ընդամենը հետևանքն է, իսկ պատճառը արդեն ակնհայտորեն հանրության մեջ է, որ զիջել է իր դիրքը և հայտնվել ընդամենը պասիվ դիտորդի դերում, հանրության անունից ներկայանալու դաշտը թողնելով կռապաշտ կամ մորթապաշտ շերտերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում