Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատժամիջոցները չեն օգնի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը:
«Մեր զորանոցում չկան այնպիսի պատժամիջոցներ, որոնք կստիպեին Ռուսաստանին հեռանալ Ղրիմից»,- նշել է նախարարը:
Միևնույն ժամանակ Հեյգը նշել է, որ մշակման փուլում են գտնվում այցագրային և այլ պատժամիջոցներ Ռուսաստանի քաղաքացիների դեմ:










































