Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում բեմի փլուզման հետևանքով 30-40 մարդ է տուժել: Այս մասին է հաղորդում Associated Press-ը:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ տուժածները հիմնականում թեթև վնասվածքներ են ստացել:
Նշվում է, որ փլուզման պահին բեմի վրա 250 աղջիկներ են գտնվել, ովքեր մասնակցել են թատերական ներկայացմանը:
Ներկա պահին բոլոր տուժածները հիվանդանոցներ են տեղափոխվել: Դեպքի պատճառները պարզվում են:











































