Պետդումայի արդյունաբերության կոմիտեի նախագահի տեղակալ Պավել Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է 40 միլիարդ ռուբլի հատկացնել Ղրիմի ձեռնարկություններին աջակցելու համար, եթե վերջինս մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Նա նաև նշել է, որ այս թեմայով խոսել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովի հետ:
Նրա խոսքերով` միջոցներն առաջին հերթին կտրամադրվեն ձեռնարկություններին, որոնք կապված են պաշտպանա-արդյունաբերական համալիրի, մեքենաշինության, նավերի սպասարկման հետ:









































