Նյու Յորքի կենտրոնական այգում միշտ աղմկոտ է ձիակառքերի պատառով, ինչը գրավում է զբոսաշրջիկներին: Այնուամենայնիվ, նորընտիր քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն հայտարարել է, որ պատրաստվում է բոլոր ձիերին փոխարինել էլեկտրամբիլներով:
«Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ մարդիկ արագ տեղաշարժվեն, այդ պատճառով էլ ձիակառքերը չեն կարող Նյու Յորքի մաս կազմել: Դա մարդասիրական չէ և պատշաճ չէ 2014 թվականին»,-հայտարարել է քաղաքապետը:
Նա խոստացել է քննարկել այդ հարցն այն մարդկանց հետ, ովքեր ապրուստ են վաստակում այդ կառքերի վրա աշխատելով, քանի որ այգում կան 220 ձիեր, 170 կառապաններ և 68 կառքեր:
Մարդկանց մի մասը պաշտպանել է ոչ այնքան քաղաքապետի գաղափարը, որքան կենդանիների իրավունքները:
Նյու Յորքի իշխանությունները կառքերը կփոխարինեն 20-րդ դարի վաղ շրջանի ավտոմեքենաների կրկնօրինակներով, որպեսզի զբոսաշրջիկներին առաջարկեն միևնույն «նոստալգիան»:
450.000 դոլարի ավտոմեքենաների առաջին նախատիպերը կարող են պատրաստ լինել գարնանը:






































