Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համազեկուցողները՝ իրենց ցածրության վրա. Հայաստանում ԱՄՆ օրինակը Եվրոպային

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցի համազեկուցողներ, ուկրաինուհի Յուլյա Լովոչկինան, որն, ի դեպ, նախկին նախագահ Յանուկովիչի համախոհների շրջանակից էր, և Անդրեյ Շիրցելը հայտարարություն են տարածել դատարանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի քայլերի կապակցությամբ: Նրանք ողջունել են դատաիրավական ռեֆորմի և այն նաև ԵԽ աջակցությամբ իրականացնելու Փաշինյանի կամքն ու պատրաստակամությունը, բայց հայտարարության մեծ մասը նվիրված է դատարանները շրջափակելու կոչը քննադատելով:

Այլ կերպ ասած՝ ԵԽԽՎ համազեկուցողները ուշադրությունը բևեռել են մի խնդրի վրա, որը գործնականում տեղի ունեցող իրողությունների քաղաքական անտուրաժն էր, ոչ թե առանցքը: Իսկ առանցքում բոլորովին այլ, ընդ որում՝ ակնառու կերպով այլ խնդիրներ են կամ այլ կերպ ասած՝ Հայաստանում թավշյա հեղափոխության անձեռնմխելիությունն ու ժողովրդավարական Հայաստանի հեռանկարի քաղաքական երաշխավորումը՝ ի հեճուկս Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության պատրաստ խմբերի, որոնք բավականին ակտիվ են Ռուսաստանում և այն էլ ամիսներ շարունակ:

ԵԽԽՎ համազեկուցողները, փաստորեն, «աչքաթող» են արել այս կարևորագույն, առանցքային քաղաքական հանգամանքը՝ տուրք տալով, այսպես ասած, «քրեստոմատիական ժողովրդավարությանը»: Այդ իրողությունը հատկապես ցցուն տեսք է ստանում արտաքին մեկ այլ կարևոր արձագանքի ֆոնին, որ եղավ ԱՄՆ դեսպանատնից: ԱՄՆ դեսպանատունը նախօրեին տարածեց հայտարարություն, որի նուրբ տողատակում չափազանց հստակ էր Հայաստանում մայիսի 20-ին տեղի ունեցածի համատեքստում Հայաստանի հանրությանը քաղաքական աջակցության հանգամանքը՝ դրանով վկայելով, որ Հայաստանի ամերիկացի գործընկերները բավական հստակ և դիպուկ արձանագրել են խնդրի էությունն ու արձագանքել դրան ըստ էության, ոչ թե ըստ «կանոնիկության»:

Երկու արտաքին արձագանքները այդ իմաստով խիստ հատկանշական են և արտացոլում են կարևորագույն մի խնդիր: Խոսքը Հայաստանի՝ ժողովրդավարական, արդիական Հայաստանի երկու կարևոր գործընկերների՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի արձագանքների, կամ ավելի խորքային առումով՝ իրավիճակի քաղաքական գնահատման հատկանիշների մասին է: Ի վերջո, ժողովրդավարության աջակցությունը լոկ դրամական հոսքերը, առավել ևս դրամաշնորհային զանազան ծրագրերը չեն: Դրանք շատ կարևոր են, բայց ժողովրդավարության աջակցությունը նախևառաջ պահանջում է քաղաքական մարտահրավերների դիպուկ գնահատում և ըստ այդմ՝ դրանց նրբանկատ արձագանք:

Ահա այդ տեսանկյունից, ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հերթական անգամ դրսևորում են քաղաքական խորքային անշրջահայացություն՝ վտանգի տակ դնելով նաև Հայաստան-Եվրոպա հարաբերության հանրային ընկալումները, նաև տալով այդ կարևորագույն հարաբերության դեմ տեղեկատվա-քարոզչական մանիպուլյատիվ քայլերի առիթ: Դա տեղի է ունենում անշրջահայացությա՞ն, թե՞ նաև որոշակի ազդեցության հետևանքով՝ սա, իհարկե, կարող է լինել ենթադրության դաշտից, սակայն ակնառու է նաև, որ համազեկուցողները թավշյա հեղափոխությունից հետո սերտ գործակցում են Հայաստանի նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների հետ: Եթե, իհարկե, խոսք չի կարող լինել նաև այլ ուղղություններով Հայաստանի դեմ գործակցության մասին, քանի որ անկասկած է այդօրինակ «քաղաքական անշրջահայացության» պահանջարկը Հայաստանի մի քանի ոչ բարեկամ երկրներում, որոնց համար Հայաստանի ժողովրդավարական վարկը խնդիր է և ընդհուպ ռազմա-քաղաքական խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում