Monday, 08 06 2026
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն

Կոջոյանի հարազատները համաձայն են ՄԻԵԴ դիմելու նախաձեռնությանը

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Արայիկ Ղազարյանը պատրաստվում են հայցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով վերականգնել Ադրբեջանում ավելի քան մեկ ամիս գերության մեջ պահված, խոշտանգումների ենթարկված և օրերս Հայաստան վերադարձված 77-ամյա գերի Մամիկոն Խոջոյանի իրավունքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ իրենց մարտավարությունը և փաստաբանական գաղտնիությունը չբացահայտելու համար չի պատրաստվում հետագա քայլերը հրապարակայնացնել:

«Մեր համոզմամբ՝ տեղի է ունեցել խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի միջամտություն: Մամիկոն Խոջոյանը գտնվել է անազատության մեջ, միջամտել են նրա անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքին, և այս ամենը նրա էթնիկ պատկանելության պատճառով: Իսկ սա խտրականության դրսևորում է: Հենց այս հիմքերով փորձում ենք հայց նախապատրաստել և դիմել ՄԻԵԴ»,- ասաց իրավապաշտպանը:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ում նմանօրինակ նախադեպերին և դրանց հանգուցալուծմանը՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենց կողմից նախապատրաստվող գանգատն «ունիկալ» չէ: «Այդպիսի գործեր այնտեղ շատ կան, և մենք օգտվելու ենք ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից: Դատարանից ակնկալելու ենք իրավունքի խախտման փաստի ճանաչում և գուցե նաև արդարացի դրամական փոխհատուցում: Սա, իհարկե, երկրորդական, երրորդական խնդիր է: Ամբողջ խնդիրն այն է, որ ճանաչվի Մամիկոն Խոջոյանի իրավունքների խախտումը, և միջամտող պետությունը, այս դեպքում Ադրբեջանը վերացնի այդ խախտումները, հետագայում չկրկնելով դրանք»,- ասաց իրավապաշտպանը՝ միաժամանակ հավելելով, որ վերջնականապես չեն որոշել՝ ներկայացնելո՞ւ են արդյոք արդարացի փոխհատուցման պահանջ, թե՞ ոչ: «Հնարավոր է՝ նման պահանջ ներկայացնենք գործի որոշակի փուլում, երբ միջամտող պետությունը ծանուցվի գործին»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ օրերս տեսակցել է ադրբեջանական գերությունից վերադարձված Մամիկոն Խոջոյանին: «Նրա հարազատները համաձայնություն են տվել՝ ՄԻԵԴ դիմելու մեր նախաձեռնությանը: Այժմ սպասում ենք, տեսնենք՝ Մամիկոն Խոջոյանի վիճակը լավանո՞ւմ է: Նա պետք է անմեղսունակ ճանաչվի՝ հարազատների հետ միասին դառնալով տուժող կողմ: Ես եղել եմ դատախազությունում: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որն էլ կպարզի Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների աստիճանը: Միաժամանակ, շատերին թվում էր, որ նա հաշվառման կանգնած է եղել, այնինչ Խոջոյանի՝ Ադրբեջանում գտնվելու ընթացքում տեղեկացել եմ, որ գերին պարզապես հոգեբանական խնդիրներ է ունեցել, բայց հաշվառման կանգնած չի եղել: Այսինքն՝ Խոջոյանը զուտ հոգեկան հիվանդություն չի ունեցել: Եթե հիմա նրա մոտ հոգեկան խանգարում հայտնաբերվի, դա առավել ծանրացուցիչ հանգամանք կդիտարկվի»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը գերեվարված 77-ամյա Խոջոյանին «դիվերսանտ» էր հայտարարել: Սա հարուցել էր անգամ ադրբեջանական վերլուծական շրջանակների ծիծաղը:

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերությունից վերադարձվել էր մոտ մեկ ամիս Ադրբեջանում մնալուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում