Ղրիմի թաթարների մեջլիսի առաջնորդ Ռեֆատ Չուբարովը նամակ է գրել ԱՄՆ նախագահին, որում հարցնում է՝ ով և երբ է կասեցնելու Ղրիմում իրադրության էսկալացիան:
«Հագելի պարոն նախագահ: Այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ցնցումների է սպասում, որոնք կարող են տեղի ունենալ Ղրիմում իրադրության հետագա էսկալացիայի պատճառով: Ղրիմի բազմազգ ժողովուրդը՝ ուկրաինացիները, ռուսները, Ղրիմի թաթարները ամենամռայլ կանխազգացումների և վախի շեմին են, նրանք անհանգստանում են իրենց երեխաների, հարազատների և մերձավորների համար: Ցանկացած պահին կարող է անդառնալին կատարվել»,- ասվում է Օբամային ուղղված նամակում:
«…Ո՞վ և ե՞րբ է կասեցնելու Ղրիմում իրավիճակի էսկալացիան և կանխելու Ղրիմի բնակչության կյանքին սպառնացող վտանգը»,- գրում է Չուբարովը:
«Պարոն նախագահ: Վստահ եմ, որ այդ և շատ այլ հարցերի պատասխաններ աշխարհը կարող է գտնել միայն ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ աշխատանքի արդյունքում: Հանուն խաղաղության և արդարության, Ղրիմում ապրող հարյուր հազարավոր մարդկանց կյանքերի պահպանման վճռական եղեք»,- նշում է մեջլիսի ղեկավարը:







































