Իրանի 15 միլիոն քաղաքացիներ աղքատության շեմին են՝ հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավոր Մուսառեզա Սերվատինը: Այս մասին հաղորդում է իրանական Fars News գործակալությունը:
«Դա նշանակում է, որ Իրանի քաղաքացիների 20 տոկոսն ապրում է աղքատության եզրին, և երկրի պաշտոնյաները պետք է ուշադրություն դարձնեն այդ վիճակագրությանը»,- ասել է նա:
Պատգամավորի խոսքերով՝ աղքատության մեջ գտնվող երկրի բնակչության գրեթե 7 միլիոնը Իրանի իշխանություններից ոչ մի օգնություն չի ստանում:
«Իմամ Խոմեյնի օգնության հիմնադրամը աջակցում է միայն վեց միլիոն մարդու»,- նշել է Սերվատին:







































