Le Parisien թերթի անցկացրած հարցման համաձայն՝ Ֆրանսիայի բնակիչների 83 տոկոսը բավարար արդյունավետ չի համարում Եվրամիության իշխանությունների մարմինների աշխատանքը:
Հարցման մասնակիցների 57 տոկոսի կարծիքով՝ ԵՄ նախաձեռնությունները քիչ արդյունավետ են, իսկ 26 տոկոսը դրանք ընդհանրապես արդյունավետ չի համարում:
Հարցման մասնակիցների միայն 15 տոկոսն է հանգել այն եզրակացության, որ Եվրամիության գործողությունները «բավարար չափով արդյունավետ են»: ԵՄ-ի գործողությունները շատ արդյունավետ է համարել միայն մեկ մասնակից:











































