Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Նախկին իշխանություններն ու նրանց շուրջ համախմբված ուժերը փորձում են տապալել Թավշյա Հեղափոխության շնորհիվ իրականացվող բարեփոխումների գործընթացը. ՍԴՀԿ

Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունները եկան մեկ անգամ ևս փաստելու, որ նախկին իշխանություններն ու նրանց շուրջ համախմբված ուժերը փորձում են տապալել Թավշյա Հեղափոխության շնորհիվ իրականացվող բարեփոխումների գործընթացը:

2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ՝ սահմանադրական կարգի տապալման և մի շարք այլ հանցանքներում մեղադրվող նախկին նախագահին աջակցող ուժերը ջանք չեն խնայում նոր սկսված դատավարության տալ քաղաքական երանգ՝ այդ գործընթացում անհարկի ներքաշելով նաեւ Արցախի իշխանություններին:

Թավշյա Հեղափոխությունից հետո բոլորին ընձեռված ազատությունները շահագործելով, Քոչարյանն ու իր շրջապատը` ժողովրդից կողոպտված հսկայական նյութական միջոցներն ու իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները գործի դնելով ամեն կերպ ջանում են նրան ներկայացնել որպես քաղաքական հալածյալ, այն պարագայում, երբ իր իշխանության տարիներին նա հետեւողականորեն սահմանափակեց ազատ մամուլը և քաղաքական հալածանքի ենթարկեց իր ընդդիմախոսներին:

Թավշյա Հեղափոխությամբ և դրան հաջորդող խորհրդարանական ընտրություններով, Հայաստանի քաղաքացին ազդարարեց համայն աշխարհին, որ նա կրկին տերն է իր երկրի և իշխանության: Դժբախտաբար, առ այսօր դատական տարբեր ատյանների կողմից առնված մի շարք տարակուսելի որոշումներն ու վճիռները վկայում են այն մասին, որ ի տարբերություն երկրի գործադիր ու օրենսդիր իշխանությունների, Հայաստանի դատական համակարգը իր ներկա կազմով և գործելաոճով ի վիճակի չի քայլ պահելու նոր Հայաստանի տեսլականի հետ եւ իրականացնելու ժողովրդի հույսերն ու ակնկալիքները:

Ակնհայտ է, որ քանի դեռ համակարգը չի մաքրվել նախորդ իշխանությունների հետ բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի թելերով կապված ու կասկածելի գործարքների մեջ մտած դատավորներից և գործադրության չէ դրվել անցումային արդարադատությունը, անկարելի պիտի լինի իրականացնել արմատական բարեփոխումներ այդ համակարգում և վերականգնել հասարակության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը իր աշխարհացրիվ կառույցների անունով մեկ անգամ ևս հայտնում է իր ամբողջական զօրակցությունը համաժողովրդական հեղափոխության դավանած սկզբունքներին և պատրաստ է իր աջակցությունը բերել իրավական պետության հաստատման գործում, կառուցելու համար մեր բոլորի երազած ինքնիշխան, ժողովրդավար, արդար ու բարգավաճ Հայաստանը:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն
20 Մայիս, 2019

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում