Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին նախազգուշացրել են Ղրիմում Ռուսաստանի ռազմական գործողությունների մասին ՌԴ զորքերի տեղաշարժից մեկ շաբաթ առաջ: Այս մասին հայտարարել է ռազմական հետախուզության ղեկավար Մայքլ Ֆլինը՝ հաղորդում է NPR-ը:
Նրա խոսքերով՝ ռուսական զորքերի տեղաշարժից մոտավորապես յոթ օր առաջ նրա գերատեսչությունը երկրի ղեկավարությանը իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկուցել է:
Մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե Կրեմլի գործողությունները ամերիկյան հետախուզությանը հանկարծակիի են բերել, Ֆլինը նշել է, որ հետախուզությունը հետևել է ռազմածովային հիմնական բազաների շուրջ ծավալված գործողություններին՝ գրում է pravda.com.ua-ն:
Ֆլինը նշել է նաև, որ դիտորդները ուշադիր հետևում են զինավարժությունների ընթացքին՝ համոզվելու համար, որ դրանք իրոք զինավարժություններ են:








































