Այսօր ցերեկը կասկածելի պարունակությամբ փաթեթ է հայտնաբերվել Վատիկանի պատերի հարևանությամբ՝ Ռիսորջիմենտո հրապարակին կից՝ գրում է Il Messaggero-ն:
Հնարավոր ահաբեկչական սպառնալիքով պայմանավորված՝ Հռոմի անվտանգության ծառայությունները շրջափակել են տարածքն ու դադարեցրել երթևեկությունն այն վայրում, որտեղ հայտնաբերվել է փաթեթը, որից դուրս են ցցված լարեր:
Ներկայում փաթեթի պարունակությունն ուսումնասիրվում է:









































