Չինաստանի գրեթե ոչ մի քաղաք չի համապատասխանում էկոլոգիական չափանիշներին: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման տվյալներ է պարունակում հետազոտությունը, որը 2013թ. անցկացվել է երկրի 74 քաղաքներում:
Մասնավորապես հաղորդվում է, որ Չինաստանի 71 քաղաքներում էկոլոգիական նորմերի խախտումներ են հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը Չինաստանի կառավարության հիմնական նպատակներից մեկն է: Ընդ որում՝ կարևոր գործոն է համարվում ոչ միայն օդի աղտոտվածության հետևանքների վերացումը, այլ նաև երկրի էկոնոմիկայի արդիականացումը, որը աղտոտվածության հիմնական գործոնն է:










































