«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված անձը՝ «օրենքով գող» Աղասի Ֆրանցի Ադամյանը, ով հայտնի է «Աղաս Երևանսկի» մականվամբ, գտնվում է մեկուսարանում: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Աղաս Երևանսկին 42 տարեկան է և 11 տարի է, ինչ հետախուզման մեջ է գտնվում ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից՝ խարդախության մեղադրանքով:
«Նրան՝ որպես հետախուզվողմ արտաքսել են Հայաստան, որից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել»,- ասել է Աշոտ Կարապետյանը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































