Ավստրալիայի գիտնականները հայտնաբերել են հսկայական վոմբատի պահպանված կմախք: Դա պարկավոր կաթնասուն էր, որը նման է արջի, բայց կշռել է ավելի քան 3 տոննա: Վոմբատն ապրել է Ավստրալիայում մոտ 2 միլիոն տարի առաջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կենդանու կմախքը հայտնաբերվել է Ավստրալիայի հյուսիսարևելյան Քուինսլենդ նահանգի ագարակներից մեկում: Կմախքի բոլոր ոսկորները լավ պահպանված են, ինչը մասնագետներին հնարավորություն է տալիս այդ գտածոյի հիման վրա կարևոր եզրահանգումների գալ:








































