Ամերիկյան «Տրաքստոն» հրթիռային ականակիր նավն անցել է Բոսֆորի նեղուցով և մտել Սև ծով:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ուրբաթ երեկոյան «Տրաքստոնը» Թուրքիայի ափային պաշտպանության մոտորանավակի ուղեկցությամբ մտել է Սև ծով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ականակիր նավն անցել է Դարդանելի նեղուցով:
Ինչպես ակնկալվում է, Սև ծովում նավը Ռումինիայի և Բուլղարիայի ռազմա-ծովային ուժերի հետ կմասնակցի զորավարժանքներին: ԱՄՆ-ը պնդում է, որ դա կապված չէ Ուկրաինայի իրավիճակի հետ:









































