Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարվում է կոալիցիոն կառավարությունից և հայտարարել է երկրում նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Առիթը հրաժարական տված փոխկանցլերի՝ Ավստրիական ազատության կուսակցության առաջնորդ Հանց Կրիստիան Շտրախեի շուրջը ծագած սկանդալն է:
«Այսօր ես նախագահին առաջարկել եմ Ավստրիայում անցկացնել արտահերթ ընտրություններ, ընդ որում՝ ինչքան հնարավոր է արագ»,- ասել է Կուրցը, որի ելույթը հեռարձակել է ORF ավստրիական հեռուստաալիքը:
Նախօրեին հրապարակվել է տեսանյութ, որում Շտրախեն բանակցություններ է վարում ենթադրյալ ռուս կնոջ հետ, որը նրան առաջարկում է դրամական աջակցություն այլ ծառայության դիմաց: Տեսանյութը ենթադրաբար հանվել է 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: Տեսանյութում Շտրախեն հետաքրքրքություն է դրսևորել կնոջ առաջարկի հանդեպ:
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Շտրախեն հայտարարեց հրաժարականի մասին: