Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Քոչարյանը շարունակում է մնալ ամբաստանյալ և ամեն ինչ դեռ առջևում է

ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների պաշտպանություն» («Human rights defense») իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Կարո Կարապետյանը վստահ է՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր ընդամենը խափանման միջոցն է փոխվել, Քոչարյանը շարունակում է մնալ ամբաստանյալ և ամեն ինչ դեռ առջևում է: Մեզ հետ զրույցում Կ.Կարապետյանը նշեց, որ դատավորները վերից վար պետք է փոխվեն, պետք է ստեղծել իրական անկախ դատական համակարգ:

«Այս դատական պրոցեսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները Սահմանադրական կարգի հետ կապ չունեն: ՀՀ Սահմանադրական կարգի համաձայն՝ Հայաստանը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Ըստ այդ կարգի՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է իր կողմից ձևավորված ներկայացուցչական մարմինների միջոցով: Վերոնշված մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով:

Հենց այս կարգն էր խախտվել 1998, 2003, 2007, 2008, 2013 և 2017թվականներին: 2008թ. մարտի մեկից առաջ տեղի էին ունեցել ընտրություններ, որի ընթացքում Քոչարյանը՝ որպես նախագահի պաշտոնը տնօրինող անձ, օգտագործելով վարչական ողջ ռեսուրսը, դրանց հսկողության տակ գտնվող հանցավոր խմբերին, կեղծել էր ընտրությունների արդյունքները, սկսել անօրինական կարգով հետապնդել հաղթող թեկնածուի նախընտրական շտաբի (ինչ-որ առումով ալտերնատիվ իշխանության) անդամներին` նպատակ ունենալով ստեղծել վախի մթնոլորտ և կասեցնել հետընտրական գործընթացները: Բայց տեսնելով, որ իր կողմից պաշտպանվող թեկնածուն չի հավաքել բավարար ձայներ, որոշում էր կայացրել տապալելու վերականգնվող Սահմանադրական կարգը, որը պարբերաբար յուրացվել էր իրենց կլանի կողմից»,- ասաց Կ.Կարապետյանը:

Ըստ նրա՝ կայացված որոշումն իրագործվել էր մի շարք հակասահմանադրական և հակաօրինական գործողություններով, որոնք անթույլատրելի են, քանի դեռ չեն ավարտվել ընթացող ընտրությունները, իսկ ընտրությունները չէին կարող համարվել ավարտված, որովհետև թեկնածուներից մեկը դիմել էր Սահմանադրական դատարան, ասել է՝ վիճարկել էր ընտրությունների օրինականությունն ու արդյունքները. «Որքան հիշում եմ՝ պահանջ էր ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին բացելու որոշ տեղամասեր և կատարելու վերահաշվարկ: Եթե իրենց կողմից անձը համարվում էր ընտրված, ապա ոչ մի խոչնդոտ չպետք է լիներ և «ընտրվածները» պետք է բացեին բոլոր տեղամասերի արկղերը:

Բնականաբար, նրանք չգնացին դրան, այլ սադրանքների և կեղծիքների օգտագործմամբ հրահրեցին մարտի մեկի դեպքերը, ժողովրդի դեմ հանեցին ողջ իրավապահ համակարգն ու բանակը, հազարավոր մարդկանց առանց հիմնավորման լցրեցին բանտեր, հայտարարեցին արտակարգ իրավիճակ, որի գլխավոր նպատակը թեկնածուներից մեկին և նրա թիմին ջլատելն ու խաղից հանելն էր: Ողջ քաղաքը շրջապատեցին զորքերով և զրահատեխնիկայով, ինչ որ առումով ձերբակալեցին բոլորին, ովքեր կարող էին ըմբոստանալ իրենց անօրինականությունների դեմ: Հետո էլ զինվորներով շրջապատված Սահմանադրական դատարանին ստիպեցին հաստատել իրենց կեղծած ընտրությունների արդյունքները: Սահմանադրական կարգի տապալումն էլ ո՞նց է լինում»: Կ.Կարապետյանը նշեց, որ Սահմանադրական կարգի տապալումը որևէ առնչություն չունի նախագահի պաշտոնը զբաղեցնողի հետ:

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո գործադիր իշխանության ղեկավար պետք է դառնար այն թեկնածուն, որն ընտրվել էր, սակայն իրականում դա այդպես չեղավ և Քոչարյանը, տապալելով սահմանադրական կարգը, նախագահ կարգեց չընտրված թեկնածուին. «Ինքն իրեն չտապալեց, ինչպես որ պնդում են իր փաստաբանները, ինքն ընտրություններից հետո այլևս ղեկավար չէր: Քոչարյանը տապալեց Սահմանադրական կարգը, բռնի ուժով երկրի ղեկավար կարգեց չընտրվածին, իսկ չընտրվածը սահմանադրական կարգի տապալման արդյունքում յուրացրեց նախագահի պաշտոնը»:

Իրավաբանը հիշեցրեց, որ սահմանադրական կարգի տապալման, պետական պաշտոնի յուրացման վերաբերյալ իրավական ընթացակարգ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել 1999-2000թթ-ին՝ իր նախաձեռնությամբ. «Քոչարյանի դեմ հարուցված իրավական գործընթացը չի հաջողվել մի պարզ պատճառով՝ դրան խոչընդոտել է «օրինապաշտ» Քոչարյանը՝ կրկին օգտագործելով վարչական, իրավական և դատական մարմիններին, այդ թվում՝ ղարաբաղյան պատկան մարմիններին: Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի լուսաբանվեն այդ ընթացակարգին վերաբերվող մանրամասներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում