Saturday, 13 06 2026
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ

Ինչո՞ւ Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը չի հանդիպել Սերժ Սարգսյանին. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. « Երբ սեպտեմբերի 3-ից հետո ընդդիմությունը, փորձագետները կարծիք են հայտնում, որ Մաքսային միությանն անդամակցության մասին հայտարարելով` Հայաստանը հայտնվելու է միջազգային մեկուսացման մեջ, դադարելու է ընկալվել` որպես ինքնիշխան սուբյեկտ, իշխանությունները պատասխանում էին ու են, թե դրանք շահարկումներ են, որ «և-և»-ի քաղաքականությունը շարունակվում է, որ ՀՀ-ն աշխարհում ընկալվում է` որպես հավասարակշռված ու իմաստուն քաղաքականություն իրականացնող երկիր, և այլն:

Սակայն միջազգային քաղաքական ասպարեզում ընթացող, մեղմ ասած, բուռն զարգացումները, այդ զարգացումներում ՀՀ-ի՝ նույնքան բուռն պասիվությունն ու իներտությունը վկայում են հակառակի մասին: Դրա լավագույն «ցուցիչներից» մեկն էլ նախօրեին Դուբլինում կայացած ԵԺԿ լիագումար նստաշրջանն էր, որտեղ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ ելույթը նույն «և-և»-ի ոգով էր ու մոտավորապես այն մասին էր, որ չնայած Հայաստանը գնում է Մաքսային միություն, սակայն ցանկանում է գնալ նաև Եվրոպա: Սակայն ուշագրավ է ոչ այնքան այդ ելույթը, որքան դուբլինյան նստաշրջանում Ս. Սարգսյանի ունեցած հանդիպումների, մեղմ ասած, համեստ ցանկը:

«Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Ս. Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել ԵԽ «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ»,- տեղեկանում ենք Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: Այն դեպքում, երբ Դուբլինում էր գտնվում Եվրոպայի քաղաքական ողջ վերնախավը, եվրոպական գրեթե բոլոր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները, ԵՄ անդամ երկրների նախագահներն ու վարչապետերը: Ինչո՞ւ նրանցից որևէ մեկը չի հանդիպել Ս. Սարգսյանին, ով ընդամենը մի քանի ամիս առաջ նույն եվրոպացի պաշտոնյաների կողմից արժանանում էր առանձնակի ընդունելության և գնահատանքի:

Ասել, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրոպան ընդհանրապես կորցրել է հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ, թերևս, շատ պարզունակ կհնչի և չի արտահայտի իրականությունը: Հակառակը՝ իրականում Հայաստանը, հատկապես` ուկրաինական իրադարձություններից հետո, Եվրոպայի համար շատ ավելի մեծ արժեք է ստացել: Այդ դեպքում ինչո՞ւ եվրոպացի պաշտոնյաները չեն օգտագործել պատեհ առիթը և երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ չեն ունեցել Ս. Սարգսյանի հետ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում