Մայդանի խորհուրդը պահանջել է իր հետ կրկին համաձայնեցնել նախարարների կաբինետի կազմը: Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ նախարարները հրավիրվել են «ժողովրդական վեչեին», որը կկայանա մարտի 9-ին՝ Կիևի Անկախության հրապարակում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նախարարներից յուրաքանչյուրը պետք է ելույթ ունենա կարճ` ներկայացնելով, թե ինչպիսի կրթություն ունի, որտեղ է աշխատել և ինչի է պատրաստվում հասնել այդ պաշտոնում:
«Եթե Մայդանն ասի, որ չի հավատում այդ մարդուն, ապա երկրորդ օրը նա պետք է վայր դնի լիազորությունները, իսկ Ռադան պետք է նոր մարդու հաստատի այդ պաշտոնում»,- ընդգծել են Մայդանի խորհրդում:











































