Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

«Միակ տղամարդ» լինելով՝ տղամարդավարի ընդունիր քո արածները. Քոչարյանն ու պաշտպանները սադրում են

Օրերս մեկնարկած մարտիմեկյան դատավարության գործընթացը, որը դեռ չի էլ անցել բուն գործին, այլ դիտարկում է երկրորդ նախագահ, մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, իրավաքաղաքական իր հայտնի նրբերանգներով հանդերձ՝ գործնականում կարևորագույն մի ելակետ է Հայաստանի համար: Խոսքն այն մասին է, որ գործը Հայաստանում մինչև 2018 թվականի ապրիլ-մայիս ժամանակահատվածում իշխած համակարգի համապարփակ ռենտգենն է, լինելու է այդպիսին՝ անխուսափելիորեն բացահայտելով Հայաստանի հետ անկախությունից կամ պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց սկսվածի և տեղի ունեցածի ամբողջ հրեշավորությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Արթուր Սաքունցը, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը և քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

Հարցին, թե ով և ինչու է թեժացնում ընդամենը մի քանի օր առաջ մեկնարկած դատավարությունը, Արթուր Սաքունցը պատասխանեց, որ այդպես էլ պետք է լիներ՝ այսպիսի գործի դատավարությունը չէր կարող թեժ չլինել. «Սա երկար սպասված այն գործերից մեկն է, որը, ըստ էության, անպատժելիության հաղթահարման քայլերից մեկն է»:

Իրավապաշտպանի խոսքով՝ մարտիմեկյան մի շարք դատավարություններ պետք է լինեն. սա ընդամենը մի էպիզոդն է՝ սահմանադրական կարգի տապալումը՝ զինված ուժերի ներգրավմամբ. «Մարտի 1-ին նախորդել է մի ամբողջ գործընթաց, դա զարգացումների ամբողջացումն էր: Մարդիկ, ովքեր հարցաքննվել են այդ գործի շրջանակներում, առնչություն ունեն թե՛ մինչև Մարտի 1-ը տեղի ունեցած իրադարձություններին, երբ որ հետապնդման են ենթարկվել, թե՛ դրանից հետո: Այդ առումով այս գործը հանրային ուշադրության կենտրոնում չի կարող չգտնվել: Վճռվում է կարևոր հարց. դատարանն ի վիճակի՞ է լինելու հիմնավոր, օբյեկտիվ գնահատական տալու այդ ամբողջ երևույթին: Այս դատավարությունը պետք է ընթանա առանց սխալվելու իրավունքի: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպանական կողմը սադրում են՝ կեղծ տեղեկություններով, իրավական մանիպուլյացիաներով»: Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ այս գործի շրջանակներում պետք է տեղի ունենա նաև մարդու իրավունքների զանգվածային խախտման հիմքով դատավարություն:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ բարդ խնդիր է, թե ինչ անել, որ դատավարությունը չշեղվի իրավական ճանապարհից, այն դեպքում, երբ մի կողմը հստակ նպատակադրված է շեղել, և այդ պրոցեսին նպաստում են և՛ իրավաբաններ, և՛  ԶԼՄ-ներ:

Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ բանակը ներքաղաքական գործընթացներին ներգրավելը իրավաչափ չէ. «Իրավունք չունեն: Քոչարյանն ասում է՝ իսկ ո՞ր երկրում է, որ եթե պետք է լինում, բանակը չեն ներգրավում: Չկա նման երկիր: Դրա համար կան ոստիկանության զորքեր: Բայց ինքս ականատես եմ եղել, մեր բակում մենք բանակային համազգեստով տուժած տղաների ենք օգնություն ցույց տվել»:

Փաստաբանն ընդգծեց, որ հանրահավաքները սպառնալիք չեն երկրի համար. «Օպերայի միտինգը արտաքին վտա՞նգ է»: Ա. Սաքունցը հավելեց, որ փետրվարի19-ից մինչև Մարտի 1-ը ցույցերը, երթերը, հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ: «Ամեն ինչը սկսվեց Մարտի 1-ի առավոտյան, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվեց անհիմն, ոչ համաչափ ուժ,- նշեց իրավապաշտպանը:- Քոչարյանը մոռանում է, որ փետրվարի 26-ին հայտարարեց, որ շատ-շատերը բանտերում են հայտնվելու, երկար ժամանակով ազատազրկվելու են: «Միակ տղամարդը» լինելով՝ թող տղամարդկություն ունենա իր ասածները հիշելու»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում