Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ծառուկյանն ընդդեմ «դհոլների». ԲՀԿ առաջնորդը սկսում է իրականացնել «լայն կոնսոլիդացիան» (տեսանյութ)

Փետրվարի 15-ին տեղի ունեցած ԲՀԿ 7-րդ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ծրագրային ելույթում կարևորել է քաղաքական ուժերի միջև լայն կոնսոլիդացիան: Ի կատարումն ասվածի՝ «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Քննարկման առանցքում եղել է միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ կայքէջից:

Կարևորելով հանդիպումը՝ ՀՅԴ ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք հաղթահարելու համար ներքին միասնականություն է անհրաժեշտ:

Բարձր գնահատելով ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ քաղաքական-հասարակական լայն համախմբման շնորհիվ է միայն հնարավոր երկիրը դուրս բերել ստեղծված տագնապալի վիճակից:

«Միասնության անհրաժեշտությունն այսօր առավել քան մեծ է, դրան սպասում է նաև հանրությունը: Մեր համագործակցությունը պետք է հենված լինի փոխադարձ հարգանքի ու վստահության վրա»,-իր խոսքում նշել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը հավելել է, որ պատվեր կատարող «դհոլների»՝ գործընկերային հարաբերությունների մեջ սեպ խրելու բոլոր տեսակի փորձերն անհաջողության են մատնվելու:

Զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև Ուկրաինայի դեպքերին, ինչպես նաև ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներին՝ տեղեկացնելով, որ այս օրերին զրուցել է Ռուսաստանի բազմաթիվ հեղինակավոր գործարարների և տնտեսագետների հետ, ովքեր ստեղծված իրավիճակի վերաբերյալ խիստ մտահոգություն են հայտնել:

«Տեղեկացնենք նաև, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսված ինչպես այլ քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մյուս շաբաթ այս նույն սրահում ուրախ կլինենք հյուրընկալել նաև Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերներին, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչներին, որոնց հետ, առավել քան համոզված եմ, որ ծավալվելու է կառուցողական քննարկում»,-իր խոսքում նշել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Հանդիպման ավարտին կողմերը վստահեցրել են, որ հաջողությամբ սկիզբ դրված համագործակցությունն այսուհետ առավել առարկայական բնույթ է ստանալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում