Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Սոչիում Պարալիմպիադան կնվազեցնի «բորբոքված կրքերը» Ուկրաինայի դրության շուրջ: Այս մասին Ռուսաստանի նախագահն ասել է Միջազգային Պարալիմպիական կոմիտեի ղեկավար Ֆիլիպ Քրեյվենին, գրում է Ria Novosti-ն:
«Հույս ունեմ, որ Պարալիմպիադան գոնե մի փոքր կնվազեցնի կրքերը Ուկրաինայի դրության շուրջ»,- նշել է Պուտինը:
«Գլխավորը, որ այդ ամենը չառնչվի մարզիկների հետ, որպեսզի մրցույթների ժամանակ նրանք կարողանան կենտրոնանալ»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը: