«Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը շարքից դուրս է մնացել 8 շաբաթով, «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հայտարարությունը փոխանցում է Sky Sports-ը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ոտնաթաթի ոսկորի ճաքի պատճառով անգլիացի ֆուտբոլիստն իր թիմին չի կարողանա օգնել 6 շաբաթ ժամկետով:
Ուիլշերը վնասվածք է ստացել Անգլիայի ազգային հավաքականի կազմում` Դանիայի ընտրանու դեմ մարտի 5-ին կայացած ընկերական մրցավեճում (1:0):








































