Sunday, 07 06 2026
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ

Խորհրդակցություն՝ ՊՆ-ում. Սեյրան Օհանյանը վերհանեց շտկման կարիք ունեցող խնդիրները

Մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին մի շարք վարչությունների և բաժինների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:

Վարչությունների և բաժինների պլանների կատարողականին նվիրված հաշվետվությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան զինվորականեր:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ հաշվետվությունները, քանի որ միայն անցած ուղու վերանայման և աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ով նշեց, որ սպառազինության վարչությունն ու ենթակա զորամասերը կատարել են 2013 թվականի ուսումնական տարվա պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: Հաշվետու ժամանակահատվածում առանձնակի ուշադրության կենտրոնում է պահվել սպառազինության վարչության ծառայությունների և ենթակա զորամասերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացումը: Անցած ուսումնական տարվա ընթացքում մարտական պատրաստականության պլանավորված, հանկարծակի և տեսչական ստուգումներն ու անցկացված զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի զորամասերը` առկա սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ունակ են կատարելու առաջադրված խնդիրները: Զեկույցում նշվեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը ձեռքբերման և վերանորոգման եղանակներով համալրվել են սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, ինչը նպատակաուղղված է եղել մարտունակության, կրակային հզորության, անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը:

ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանն իր զեկույցում նշեց, որ 2014թ.-ին առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սննդակարգը բարելավելու նպատակով, համագործակցելով տեղական արտադրող կազմակերպությունների հետ, պատվիրվել են մեկ տասնյակից ավել անվանումներով պահածոյացված սննդատեսակներ: Նա հավելեց նաև, որ զինված ուժերի անձնակազմը 2014թ.-ին կապահովվի նոր տեսակի ձմեռային կեպիներով: Հաշվետու ժամանակահատվածում մասնագիտական հմտությունների բարձրացման, ինչպես նաև լավագույն հրշեջ խմբերը որոշելու նպատակով անցած տարի անցկացվել են զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերի հրշեջ-կիրառական մարզաձևի մրցումներ: 2013թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն` անցկացվել են նաև ՀՀ զինված ուժերի «Լավագույն ճաշարան», «Լավագույն ճաշարանի պետ» և «Լավագույն խոհարար» համաբանակային մրցույթները:

Զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ, Կամավոր Խաչատրյանը, ով նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել զինծառայողների առողջության պահպանմանը, բուժկանխարգելիչ միջոցառումների կատարելագործմանը, սանիտարա-համաճարակային հսկողության ապահովմանը, մարտական պատրաստականության, մարտունակության և մասնագիտական ունակությունների բարձրացմանը: Անցած տարի` դեկտեմբեր ամսին, հրատարկվել է բուժծառայության գործունեությունը կանոնակարգող «Խաղաղ պայմաններում զինված ուժերի բուժապահովման ձեռնարկը»: Կազմվել է «Խաղաղ պայմաններում ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողների զինվորական ծառայության պիտանիության սահմանափակումները» ձեռնարկը: Նախորդ 7 տարիների համեմատությամբ արձանագրվել են ընդհանուր հիվանդացության ամենացածր ցուցանիշները: 2013թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, շուրջ երկու անգամ նվազել եմ թոքաբորբի դեպքերը, նկատվել է ընդհանուր սոմատիկ հիվանդությունների նվազում: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայությունը վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով և գույքով: Շնորհիվ նոր սարքավորումների ներդրման` բարձրացել են զինծառայողներին մատուցվող բժշկական ծառայություների ծավալներն ու որակը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանեց շտկման կարիք ունեցող խնդիրները, նախանշել է առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում