Անհայտ անձիք ավերել են Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի առանձնատունը, որը գտնվում է Կիևի մոտ:
Ինչպես հաղորդում է TSN-ը, դիմակավոր անձիք, որոնք իրենց անվանում են «ինքնապաշտապանական ուժեր» և «հսկել են» Պշոնկայի կալվածքը, հեռացել են այդտեղից՝ ավերելով առանձնատունը:
Տան սենյակների հատակին էլիտար ալկոհոլի կիսադատարկ շշեր են, ծխախոտի դատարկ տուփեր: Առանձնատան պատերից կախված կտավներից մնացել են միայն շրջանակները:
Այժմ Պշոնկայի տուն են ժամանել Կիևո-Սվյատոշինսկի շրջանի ինքնապաշտպանություն իսկական ներկայացուցիչները և Պշոնկայի նախկին աշխատակիցները, որոնց կհսկեն տարածքը:










































