«Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի քվեարկությունը, որ կայանալու է Բաքվում, անցկացվելու է նոր կարգով: Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) փոփոխությունները մտցրել այդ կարգի մեջ:
Որպես հիմք՝ վերցված են 2010 թ. կանոնները, երբ մասնակիցների համար կարելի է քվեարկել մրցույթի ներկայացման փուլից հետո 10 րոպեների ընթացքում, այլ ոչ թե ողջ մրցույթի ընթացքում, ինչպես դա եղել է Դյուսելդորֆում: EBU-ն պարզել է, որ քվեարկությունների մեծ մասը տեղի է ունեցել երգերը ներկայացնելուց հետո:
Նշվում է նաև, որ հեռախոսահամարները, որով պետք է քվեարկել մասնակիցների օգտին, էկրանին հայտնվելու է ավելի փոքր ֆորմատով, քան նախկինում, քանի որ դա շեղում է հեռուստադիտողների ուշադրությունը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:











































