Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են համագործակցությունը դիվանագիտական մակարդակով, սակայն երկու երկրների միջև խզվել են քաղաքական հարաբերությունները, քանի որ Մոսկվան չի ճանաչում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների օրինականությունը: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի ղեկավար Եվգենի Պերեբինիսը:
«Ռուսաստանը դադարեցրել է քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա, այսինքն չի անցկացնում պաշտոնական հանդիպումներ ուկրաինացի քաղաքական գործիչների հետ, քանի որ չի ճանաչում Ուկրաինայի նոր իշխանությունների օրինականությունը: Սակայն դիվանագիտական հարաբերությունների խզման մասին ես ոչինչ չգիտեմ» ,- ասել է նա:
Պերեբինիսը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ քաղաքական հարաբերություններից հրաժարվել է ավելի քան մեկ շաբաթ առաջ և ոչ մի ձև չի արձագանքում ուկրաինական կողմի՝ դրաքն վերսկսելու առաջարկին:
Ավելի վաղ ՈւՆԻԱՆ գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի լրատվական կենտրոնին հաղորդել էր, որ Ռուսաստանը խզում է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ:









































