Saturday, 27 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները

Որևէ մեկս չգիտի՝ այդ բռնաբարությունը տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ. ՀԱԿ անդամը՝ ի պաշտպանություն ԲՀԿ առաջնորդի (տեսանյութ)

Այսօր ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյան և Իվանիշվիլի համեմատություններին, նշեց, որ դիմագծային նմանությունները այստեղ անընդունելի են, և որևէ մեկս մանրամասն չենք ուսումնասիրել Իվանիշվիլիին՝ մանկությունից սկսած մինչև մեր օրերը. «Մենք չգիտենք՝ Ծառուկյանը որտեղ է թալանել, որտեղ՝ ոչ, առավել ևս, անմեղության կանխավարկածի համաձայն, որևէ մեկս չգիտի՝ այդ բռնաբարությունը տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Գոյություն ունեն ԿԳԲ, տարբեր աղբյուրներ, որոնք կարող են բացահայտել իրական կերպարը, հանրության հետ փաստերով խոսել»:

Զոյա Թադևոսյանի խոսքով՝ եթե Ծառուկյանը թալանել է, ապա կան դրա հակառակորդները, որոնք կարող են այդ փաստերը մեր առջև դնել: Նրա թալանի հետ կապված որևէ մեկը ինձ փաստ չի ներկայացրել:

«Այն, որ Գագիկ Ծառուկյանը լայնամասշտաբ մարդասիրական գործունեություն է իրականացնում՝ կարծես թե դրա մասին բոլորը ուզում են լռել: Իսկ գուցե ցույց տաք Հայաստանում մի օլիգարխի կամ մեծահարուստի, ով իր ձեռքը գրպանն է տանում, մի ուսանողի տասը դրամ է տալիս, որ այդ ուսանողը այդ տասը դրամն իր կարիքների համար ծախսի»,-ասաց Զոյա Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ չկա մարդ, որ իր կյանքում որևէ մեղք գործած չլինի, մարդը չգիտի՝ տարիներ անց իր կենսագրությունը ինչ բովանդակություն կստանա… մանկություն, պատանեկություն… սխալվում են բոլորը, բայց ամենակարևորը սխալը հասկանալն ու սխալ ճանապարհից հետ կանգնելն է:

«Եթե մարդը ազատության մեջ որոշում է ինքնամաքրվել, բոլորով հավաքվենք դատափետե՞նք մարդուն»,- ասաց նա:

Խոսելով Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի տարբերությունից՝ նա նշեց, որ Տեր-Պետրոսյանը որևէ մեկին կրակելու հրաման չի տվել, նրա ձեռքերը արյունոտ չեն, նա տաղանդաշատ գիտնական է, մեծ մարդ, նա արժանապատվություն ունեցող մարդ է, ում ասացին՝ հրաժարական տուր, և նա տվեց այդ հրաժարականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում