ԱՄՆ պետքարտուղարությունն Իրաքում վտանգավորության առավելագույն մակարդակ է սահմանել՝ իր քաղաքացիներին կոչ անելով չայցելել այդ երկիր։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ Իրաք այցելելու պարագայում ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են բռնության կամ առևանգման զոհ դառնալ։
《Իրաքում ակտիվորեն գործում են բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ և ապստամբների խմբեր, որոնք հաճախ են հարձակվում անվտանգության ուժերի և երկրի բնակիչների վրա》,-ասվում է հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ ԱՄՆ իշխանություններն Իրաքում գտնվող քաղաքացիներին օգնելու սահմանափակ գործիքամիջոցների են տիրապետում։