«Ունենք այն, ինչ ունենք. ունենք այն ոստիկանությունը, որը ժառանգել ենք, ունենք այն քննչական մարմինները, որը ժառանգել ենք: Եվ ես չեմ ենթադրում, թե միանգամից սկզբունքորեն փոխվեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր գլխին շշով հարվածելու համար քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ:
Նրա խոսքով՝ դա ածանցյալ հարց է. «Մենք այստեղ հավաքվել ենք Մարտի 1-ի 10 զոհերի համար, մեր բողոքի ձայնը բարձրացնելու համար: Ինձ հետ կատարված բռնությունը դրա համեմատ շատ փոքր բան է»:
Մանրամասները՝ տեսանյութում: