Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի դեմ քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Վահե Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Այնուհետեւ, ըստ մեղադրական եզրակացության, նա ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն և ռազմամթերք:
Վ.Ղուկասյանը մեղադրվում է Գյումրիի «հակամարտության» գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ շատերի կյանքի համար վտանգավոր սպանության փորձ, սպանություն, ապօրինի կերպով զենք ձեռք բերելը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































