Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Կիևի շրջանային դատարան՝ հանրաքվեի անցկացման մասին Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումն անօրինական ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Նշված որոշմամբ Ղրիմի Գերագույն խորհուրդը խախտել է օրենսդրությունը, վճիռը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչը պահանջում է դատախազության մարմինների միջամտություն»,- նշել են մամլո ծառայությունում:
Մարտի 6-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել որպես ինքնավարության սուբյեկտ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին: Հարցը կդրվի Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեի, որի անցկացումը նշանակված է մարտի 16-ին:










































