Ուկրաինայի ԿԸՀ-ն Ղրիմում և Սևաստոպոլում արգելափակել է ընտրողների տվյալների բազային հասանելիությունը՝ հայտնում է ԿԸՀ մամլո ծառայությունը:
Նշվում է, որ նման որոշում է ընդունվել՝ խոչընդոտելու Ղրիմում անօրինական հանրաքվեի անցկացումը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հանձնաժողովը Ղրիմի կառավարությունից և տեղի իշխանություններից պահանջում է պահպանել տեղական հանրաքվեների մասին օրենսդրությունը:
Հիշեցնենք, որ երեկ Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը հայտնել էր, որ ինքնավարության Գերագույն խորհուրդն ընդունել է որպես սուբյեկտ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու սկզբունքային և միաձայն որոշում:









































