Tuesday, 14 05 2024
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Քաղաքացիական բախո՞ւմ, թե՞ արջի ծառայություն. անխնա աջակցություն երկրորդ նախագահին

Մայիսի 13-ին մարտիմեկյան հայտնի գործի չորս պաշտոնյաների մասին առնչվող դատավարությունը կամ, այլ կերպ ասած, երկրորդ նախագահ Քոչարյանի գործով դատավարությունը մեկնարկային օրն աչքի ընկավ թերևս դատական նիստերի դահլիճից դուրս առկա իրադրությամբ: Մասնավորապես, դատարանի շենքի դիմաց ակցիա անող Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը ջրի շշով հարվածել էր, այսպես ասած, հակընդդեմ ակցիա իրականացնող հայտնի քաղակտիվիստ Վարդգես Գասպարիին: Միջադեպը ուղեկցվել էր նրա հանդեպ բռնության կոչերով ու սպառնալիքներով, որոնք եղել էին ի պատասխան Քոչարյանին դատապարտող Վարդգես Գասպարիի հայտարարությունների:

Դատավարության նախօրեին հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի ստեղծման մասին, որն էլ հաջորդել էր հզոր քաղաքական նոր ուժ ստեղծելու և իշխանությանը ձեռնոց նետելու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը: Մենք ականատես ենք այդ գործընթացի՞ մեկնարկին, թե՞, այսպես ասած, քաղաքացիական բախումների միտում ունեցող սադրանքի: Առերևույթ թվում է, որ հանրային տրամադրությունների հարաբերակցությունն այստեղ չափազանց անհավասար է՝ քաղաքացիական բախման մասին խոսելու համար:

Մյուս կողմից՝ խնդիրն այստեղ կարող է ունենալ այլ տողատակ, որում կարող է տեղ լինել ընդհուպ այնպիսի սադրանքների համար, որոնք ագրեսիա հարուցեն երկրորդ նախագահի աջակիցների նկատմամբ, և ըստ այդմ՝ այդ ագրեսիան օգտագործվի տեղեկատվաքարոզչական այլ նպատակներով: Վերջին հաշվով այդ մարտավարությունը ամենևին նոր չէ, և անցնող ամիսներին հանրությունն ականատես է եղել, օրինակ, Ֆեյսբուքում գործող մի ֆեյք էջի, որը, այսպես ասած, հեղափոխության անունից արել է կոչեր, որոնք իրենց մեջ պարունակել են բռնության հրահրման ակնհայտ սադրանք: Գործով զբաղվել է ԱԱԾ-ն, և բացահայտումը ցույց է տվել, որ էջն իրականում կապ ունի նախորդ իշխող համակարգի հետ:

Միևնույն ժամանակ, սակայն, այստեղ հնարավոր վարիացիաները կարող են լինել ամենատարբեր, և բացառված չէ, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրականում նրան մատուցում են «արջի ծառայություն», ինչպես հենց Քոչարյանն ու իշխանությունն էին 1998-ի նախագահի ընտրության շրջանում բնութագրում ընտրակեղծարարության մասին հաղորդագրություններն ու հարցերը:

Բանն այն է, որ երկրորդ նախագահին ջերմեռանդ պաշտպանելով և սադրելով ագրեսիա թե՛ իրենց, թե՛ փաստորեն նրա նկատմամբ՝ աջակիցները «քաղաքացիական բախման» փոխարեն կարող են ընդամենը ստանալ իրենց պաշտպանյալի նկատմամբ հանրային ավելի մեծ հակակրանք և հակազդեցություն՝ դրա ոչ թե ֆիզիկական հետևանքով, ինչը գուցե ակնկալում են ոմանք, այլ բարոյաքաղաքական: Նրանց դա գուցե չի էլ հետաքրքրում՝ հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջանում արդեն իսկ ի հայտ են եկել դեմքեր, որոնց համար կարևորը որևէ գաղափար կամ սկզբունք չէ, թեկուզ որևէ անձի հետ առնչություն ունեցող գործում, այլ զուտ նյութական կամ ֆինանսական շահը: Ըստ այդմ՝ նրանք գուցե փորձում են քաղել այս պահի դրությամբ առավելագույնը, քանի դեռ կա իրենց ջանքը գնահատողը և գուցե շռայլ գնահատողը:

Բայց Քոչարյանն ինքը թերևս ունի իրավիճակը սթափ և սառը գնահատելու անհրաժեշտություն՝ հատկապես ներկայանալով իբրև այդպիսի գործիչ: Թեև նրա համար, իհարկե, գուցե բավական բարդ է անել դա՝ գտնվելով կալանքի տակ և շփվելով միայն մարդկանց հետ, որոնց համար նրա խափանման միջոցը փաստացի վերածվել է ապրուստի միջոցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում