Friday, 19 06 2026
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ

Թե ինչու է Հասմիկ Ափյանը պարգևատրվել «Դրաստամատ Կանայան» մեդալով (տեսանյութ)

Այսօր պաշտպանության նախարությունում կանանց տոնին նվիրված միջոցառում էր, որի ժամանակ մի շարք կին ազատամարտիկներ, ազատամարտիկների ու հերոսների այրիներ ու զավակներ պարգևատրվեցին մեդալներով, շքանշաններով և շնորհակալագրերով:

Ջիվան Աբրահամյանի, Վիտյա Ալավերդյանի մայրերի, Մովսես Գորգիսյանի այրու, Թաթուլ Կրպեյանի դստեր հետ այսօր պաշտպանության նախարարի կողմից «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվեց նաև Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը:

«Առաջին լրատվական»-ը վերջինից հետաքրքրվեց, թե հատկապես ինչի համար նա պարգևատրվեց «Դրաստամատ Կանայան» մեդալով: «Բանակի օրերին ընդառաջ պաշտպանության նախարարը մեր բուհում էր, և մեր բուհի անձնակազմից բանակ-հասարակություն կապի խթանման համար պարգևատրում իրականացվեց»,- ասաց Հասմիկը: Հետաքրքրվեցինք նաև, թե ինքը հատկապես ինչ է արել այդ կապի խթանման համար, ինչ ներդրում ունի բանակ-հասարակություն կապի խորացման գործում: «Բազմաթիվ միջոցառումներ, ծրագրեր»,- ասաց նա: Իսկ երբ խնդրեցինք ավելի հստակեցնել, թե ինչ «բազմաթիվ միջոցառումներ, ծրագրեր են իրականացրել»՝ Հասմիկը հրաժարվեց պատասխանել, ասաց, որ ցանկանում է միջոցառումը լսել:

Պարզապես նշենք, որ ըստ Պետական պարգևների մասին ՀՀ օենքի՝ ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվում են բանակաշինության, ՀՀ ռազմակրթական համակարգի զարգացման և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում