Լոնդոնի «Արսենալ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեք Ուլիշիրը ծանր վնասվածք է ստացել Դանիայի հավաքականի դեմ երեկ կայացած ընկերական հանդիպման ժամանակ:
Այսօր հետազոտություն անցնելուց հետո 22-ամյա կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի ոսկորի ճաք: Բժիշկների խոսքերով Ուիլշիրը խաղադաշտ կվերադառնա ոչ շուտ, քան 6 շաբաթ հետո: Այս մասին հայտնում է SkySports-ը:
Հարկ է նշել, որ ֆուտբոլիստը այս մրցաշրջանում համարվում է «Արսենալ»-ի առանցաքային ֆուտբոլիստներից մեկը և Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 23 հանդիպումներում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:







































