Դատարանը 27-ամյա ֆրանսիացի Ռոման Լետելյեին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, այդ թվում՝ 2 տարի պայմանական, համացանցում ահաբեկչությունն արդարացնող և ծայրահեղական գործունեության կոչ պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար՝ հաղորդում է Le Figaro-ն:
Լետելյեն, լինելով Ansar al-Haqq անունը կրող կայքի ադմինիստրատորը, համացանցում հրապարակել է «Ալ-Քաիդայի» նյութերի թարգմանությունը, ինչի համար ձերբակալվել է 2013թ. սեպտեմբերի 17-ին:
Ընդհանուր առմամբ, ռեսուրսում գրանցված է ավելի քան 4000 օգտատեր: Կայքը ստեղծվել է 2007թ., այս ընթացքում դրանով անցել է ավելի քան 100 հազար հաղորդագրություն:
Ֆրանսիայում ահաբեկչության քարոզի համար նախատեսված է մինչև 5 տարի ազատազրկում և մինչև 45 հազար եվրո տուգանք:












































