Saturday, 27 06 2026
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից

Սուրեն Խաչատրյանը` չար լրագրողների, իր հարստության և ընդդիմադիր դառնալու հնարավորության մասին (տեսանյութ)

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից «Առաջին լրատվականը» հետաքրքրվել է՝ ինչո՞ւ կա այդքան ատելություն նրա նկատմամբ, և ինքն ինչո՞վ է դա պայմանավորում:

«Բայց լրագրողները ո՞ւմ նկատմամբ չեն չարություն պահում, չկա մեկը, ում նկատմամբ չարացած չլինեն: Այ, ինձ դա է հետաքրքիր՝ ինչո՞ւ կա այդքան չարություն լրագրողների մեջ: Ձեր մեջ էդքան չարություն որտեղի՞ց:

Իսկ դուք մեր մեջ այսքան չարություն տեսա՞ք՝ հարցնում ենք։ «Ձեզ կողքի եմ դնում, մի անգամ դու՝ որպես լրագրող, որպես էս երկրի քաղաքացի, մի անգամ հետաքրքրվե՞լ ես՝ ի՞նչ է արել Սուրիկ Խաչատրյանը էս երկրի համար»:

Հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է Սուրեն Խաչատրյանը այսքան մեծ հարստություն դիզել։ «Ես այդ հարստությունը ունեցել եմ: Ես ավելի շատ հարուստ եմ եղել սովետական տարիներին, քան հիմա: Ես Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում ունեցել եմ ստոմատոլոգիչսկի պոլիկլինիկա, որտեղ աշխատում էին 25 հոգի մարդ, և ես այնքան փող ունեի ամեն օր: Եվ 88-ին, երբ շարժումը սկսվեց, ես իմ ունեցած սեփական գումարից մեկուկես միլիոն ռուբլի փող եմ տվել, զենք ու զինամթերք բերել Սյունիք, ինքս էլ գնացել խրամատ:

Իմ հարստությունը իսկապես շատ վաղուց է, և ես չէի կարող սոցիալապես այս ծանր վիճակում, բյուջեի այսպիսի պայմաններում… ես քաղաքապետ եմ աշխատել, մարզպետ եմ աշխատել, և քաղաքապետարանի կամ մարզպետարանի բյուրջեն այդքան ճոխ չէր, որ կարողանայի հարստանալ, իմ կողմից հակառակն է եղել: Հակառակը, միշտ ես եմ ներդրել: Այսօր էլ ներդրում եմ անում հանքարդյունաբերության մեջ, որ վաղը կարողանանք 100-200 աշխատատեղ ստեղծել: Այսօր էլ այդ ներդրումն անում եմ: Եթե տեղացի մարդը կարողանում է ներդրում անել և աշխատատեղ ստեղծել, ավելի ուրախալի չէ՞, քան մեկը Կանադայից կամ ԱՄՆ-ից գա ներդնի»,- ասաց նա:

«Առաջին լրատվականը» հետաքրքրվեց «Բելաջիո»-ի հանդիպակաց սարալանջին նրա հսկայական տնից, հարստություններից, ի՞նչ է անում այդ ամենը: «Ուզում եմ մի բան իմանաս՝ ոչ մի մարդ իր սարքածի տերը չի, ինչ էլ սարքում է, ի վերջո, պետությանն է մնում: Քեզ՝ որպես քաղաքացի, ամեն գնալուց-գալուց ավելի հաճելի էր էն կեղտոտ ապառաժների՞ն նայել, քան թե այսօր տուն է սարքվում, ասա՝ ո՞րն է հաճելի, թե՞ որ Խաչատրյան Սուրիկն է սարքում՝ ուրեմն անկարելի է»:

Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, Դուք՝ նույնպես, վերջերս նրան Լևոն Տեր-Պետրոսյանը Իվանիշվիլիի հետ համեմատեց: Խոսացկությոններ կան նրա՝ ընդդիմադիր առաջնորդ լինելու մասին: Հնարավո՞ր է՝ դուք էլ, երկրի խնդիրներով մտահոգ, որոշեք ընդդիմադիր առաջնորդ դառնալ:

«Ես ինձ երբևէ ընդդիմադիր դաշտում չեմ պատկերացնում, այս պետության հիմնադիրներից մեկն էլ ինձ եմ համարում և փորձում եմ, ինչ հնարավոր է, անել և կարծում եմ՝ մեր պետությունը ինչ ծրագիր ունի պետության առաջընթացի համար՝ այդ ծրագիրը ընթանում է, և չեմ էլ կարծում այնպիսի պետություն ենք, որ շատ արագ կարող ենք այս զարգացման ճանապահը անցնել»:

Ձեր անվտագության համար մտավախություն չունե՞ք հարցին էլ պատասխանեց. «Ես ոչ մի մտավախություն չունեմ, հավատացեք, չեմ էլ ունեցել, ոչ մի վախկոտ մարդ պատերազմ չի գնում»:

Գորիսի նախկին քաղաքապետի փաստերը իր անցյալի մասին այսպես մեկնաբանեց. «Չեմ կարծում, որ հոգեկան հիվանդի մասին ես հիմա պետք է բացատրություն տամ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում