ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Էստոնիայի արտգործնախարար Ուրման Պաետի հեռախոսազրույցի շուրջ քննարկումներ են ընթանում Էստոնիայում, Ֆինլանդիայում և Եվրոպայում:
Հեռախոսազրույցում նրանք խոսել են Մայդանի ակտիվիստների առնչության մասին Կիևում տեղի ունեցած գնդակոծումներին:
Էստոնիայում հետաքննություն է սկսվել՝ կապված գաղտնալսման հետ՝ հայտնում է Interfax-ը:
Ֆինլանդիայի ԱԳՆ-ում հայտարարել են այն մասին, որ զրույցում հնչեցված տեղեկությունն անհրաժեշտ է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել:
Ներկայում Կիևում գտնվող Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Տուոմիոյան ընդգծել է, որ ձայնագրությունն իրական է համարում:
«Ինչպես երևում է՝ բոլոր փաստերը մենք չգիտենք: Կարևոր է պարզել, թե ով է պատասխանատվություն կրում կատարվածի համար»,- ասել է նա:









































