Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Դարի» դատավարության մեկնարկը․ Հայաստանը՝ ճակատագրական ջրբաժանի շեմին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը կմեկնարկի մայիսի 13-ին՝ երկուշաբթի։ Ավելորդ է ասել, որ Հայաստանի Երրորդ հանրապետության պատմությունը նման աննախադեպ դատավարություն չի տեսել՝ թեև անցած երեք տասնամյակներում մենք աղմկոտ գործընթացների պակաս չենք ունեցել։ Սակայն նախկին աղմկոտ գործերը ազդել են կոնկրետ քաղաքական համատեքստի վրա կամ եղել են դրա դրսևորումը ու դժվար է գերագնահատել դրանց ազդեցությունը։ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը, առանց չափազանցնելու, կարող է շրջադարձային լինել պետության կյանքում։

Խնդիրն ամենևին էլ միայն այն չէ, որ Մարտի 1-ի բացահայտումը կամ նրա պատասխանատուներին քրեական հետապնդման ենթարկելն ինքնին առանցքային, կարևոր նշանակություն ունեն մեր երկրի համար, որովհետև սա իրադարձություն է, որը խորհրդանշորեն արձանագրելու է նոր ու հին Հայաստանների սահմանը։ Մեծ հաշվով՝ Մարտի 1-ի քաղաքական հետևանքը չեղարկվել է թավշյա հեղափոխությամբ ու այս դատավարությունը իրավական հարթության վրա պարզապես ամրագրելու է այդ իրողությունը։

Ամբողջ խնդիրն այն է, որ այս դատավարությունը ծնելու է նոր մարտահրավերներ, որոնք մյուս կողմից՝ զարգացման նոր հնարավորություններ են բացելու Հայաստանի, նրա նոր իշխանությունների համար։

Պատահական չէ, որ դատավարությունից մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը բանտից Reuters-ին տված գրավոր հարցազրույցում հայտարարել էր՝ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին։ Այս փաստը լավագույնս բացահայտում է երկրորդ նախագահի, այսպես կոչված, դատավարական մարտավարությունը։ Նա փորձելու է օգտագործել գործընթացը՝ նոր Հայաստանի քաղաքական ակտը, նրա հետևանքները չեղարկելու համար։ Ռոբերտ Քոչարյանը, նախկին համակարգի որևէ սեգմենտ չեն կարող ընդդիմություն լինել նոր Հայաստանում, որովհետև դա ենթադրում է հնին վերադարարձի հնարավորության լեգիտիմացում։ Ինքնին հասկանալի է, որ իրավական ու քաղաքական հարթության վրա ամեն ինչ պետք է արվի՝ այդ հնարավորությունը բացառելու համար։ Մեկնարկելիք դատավարությունը պետք է տեղի ունենա օրենքի տառին, իրավական ընթացակարգերին ներդաշնակ՝ մեր հասարակությանն ու միջազգային հանրությանն ապացուցելու համար, որ հին համակարգի տեղը ոչ թե քաղաքական դաշտում է կամ նրա ընդդիմադիր հատվածում, այլ՝ մեղադրյալի աթոռին։

Մեկնարկելիք դատավարությունը կարևոր լակմուսի թուղթ է, որն ամբողջ ուժով բացահայտելու է Հայաստանի այսօրվա իշխանության ու պաշտոնական Ստեփանակերտի հարաբերությունների ճգնաժամը, արժեհամակարգերի կոնտրաստը։ Բակո Սահկայանի ու Արկադի Ղուկասյանի հրապարակային դիմումը հին ու նոր համակարգերի «պատերազմի» հերթական, սակայն ամենևին էլ վերջին դրսևորումը չէ։ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը կոնսոլիդացնող գործոն է լինելու քրեաօլիգարխիայի տարբեր սեգմենտների համար, որոնք փորձելու են ռևանշի հասնել Արցախում հաջորդ տարի նախատեսված նախագահական ու խորհրդարնական ընտրություններում։ Արցախի գործող ու նախկին նախագահների դիմումը հենց դրա մասին է։ Դրա մասին է նաև Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան գրառումը։ «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»,- գրել է վարչապետը։

Ուրեմն, կասկածից վեր է, որ Հայաստանի իշխանությունը պետք է ինտենսիվ ու հետևողականորեն աշխատի Արցախի հասարակության հետ, որն, իր մեծամասնության մեջ, անկասկած, ինտեգրված է Հայաստանի ժողովրդին ու քարոզչական մանիպուլյացիաներից ազատվելու անհրաժեշտություն ունի։ Ռոբերտ Քոչարյանն Արցախը դարձրել է իր քաղաքական փառասիրության զոհը ու հիմա որևէ կերպ չի կարելի թույլ տալ հայկական երկրորդ պետության ասոցացումը հին համակարգի հետ։ Սակայն շատ կարևոր է, որ հեղափոխությունն Արցախ հասնի ոչ թե ցնցումների, այլ նոր ընտրությունների միջոցով, որոնց հիմնական սուբյեկտ պետք է լինի ոչ թե հին համակարգը, այլ՝ հասարակությունը։ Այլ խոսքով՝ խնդիրն Արցախի հասարակության սուբեկտության մեծացումն է։

Եվ վերջապես՝ Քոչարյանի ու մյուսների դատավարությունով Հայաստանը խզում է իր քաղաքակրթական կապը եվրասիական քաղաքական մշակույթի հետ, որում ընդունված է ոչ թե բռնապետերի քրեական հետապնդումն, այլ՝ նրանց ֆետիցաշումը։ Պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը քաղաքակրթական այս իրողությունը կապիտալացնել որպես պրակտիկ քաղաքականություն՝ ցույց կտա ժամանակը։ Համենայն դեպս, երկուշաբթի մեկնարկելիք դատավարությամբ մենք մտնում ենք այլ իրականություն, որտեղ այլևս տեղ չկա եվրասիականության համար։ Գոնե՝ քաղաքակրթորեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում