Նիգերի իշխանությունները լիբիացի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն՝ Սաադիին արտահանձնել են Լիբիային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Այսօր Լիբիայի կառավարությանն է փոխանցվել Սաադի Մուամար Քադաֆին, ով արդեն ժամանել է Լիբիա և գտնվում է ոստիկանությունում»,- ասվում է հայտարարության մեջ:
Լիբիայի իշխանությունները խոստացել են պահպանել ամբաստանյալի բոլոր իրավունքները՝ համապատասխան միջազգային չափանիշներին:
Նշենք, որ Նիգերը Քադաֆիի որդուն արտահանձնել է Լիբիայի իշխանությունների պահանջով: