ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ շաբաթում 4-րդ հանդիպումն է անցկացնում Ուկրաինայի վերաբերյալ: Հանդիպումը կսկսվի Նյու Յորքի ժամանակով ժամը 14.30-ին (Երևանի ժամանակով ժամը 23.00-ին) և կանցկացվի փակ ռեժիմով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Լյուքսեմբուրգի առաքելությունը, որը նախագահում է ԱԽ-ում մարտին, հանդիպման ընթացքում Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսի ռեժիմում հաշվետվություն կներկայացնի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը: Երկուշաբթիից նա գտնվում է Կիևում, որտեղ խորհրդակցություններ է անցկացնում նոր իշխանությունների և այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ:
Դիվանագետների տեղեկություններով՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն կդարձվի միջադեպին, որը տեղի է ունեցել Ղրիմում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սերիի հետ: Չորեքշաբթի նրան անհայտ անձինք սպառնացել էին Սիմֆերոպոլում, որից հետո նա Կիև էր ուղևորվել:






































