Ժամանցային «Լեգոլենդ» թեմատիկ այգին, որը գտնվում է Լոնդոնի մերձակայքում, որոշվել է ժամանակավորապես փակել`ուլտրաաջ կազմակերպությունների սպառնալիքների պատճառով: Այս մասին գրում է BBC-ն:
Այգում պետք է մասնավոր միջոցառում տեղի ունենար` մուսուլման ընտանիքների երեխաների համար: Այն հովանավորում էր իսլամի հետազոտության և զարգացման հիմնադրամը: Հանուն միջոցառման`ենթադրվում էր այգին փակել, սակայն այգու ղեկավարության`ոստիկանության հետ խորհրդակցությունից հետո որոշվեց հրաժարվել այդ միջոցառումից:
Բանն այն է, որ մուսուլմանների համար տոն կազմակերպելու պատճառով «Լեգոլենդ»-ի ներկայացուցիչները հեռախոսով և էլեկտրոնային փոստով սպառնալիքներ էին ստացել:









































